Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը տեղեկացել է, որ Դավիթաշենի 5/4 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ քվեատուփից մի յուրօրինակ ծրար է դուրս եկել: Հանձնաժողովի անդամները նկատել են, որ ծրարներից մեկում ընտրողը դրել է 10-հազար դրամանոց, իսկ չքվեարկած թերթիկի վրա ավելացրել. «Սրիկաներ, դուք սա չեք մարսի»:

Այդ պահին ՀՀԿ-ական դիտորդ, համատիրության նախագահ Դերենիկ Զիրոյանը վերցրել է 10-հազարդրամանոցը եւ դրել իր գրպանը: Երբ ՀԱԿ-ի վստահված անձը՝ Անահիտ Ներսիսյանը, բացականչել է. «Դո՞ւք եք այդ գումարը տվել, որ վերցնում եք», ՀՀԿ-ական դիտորդը ոչինչ չի պատասխանել:

Բայց հետաքրքիրն այն է, որ այս առիթով արձանագրություն չի կազմվել: «Մեր հարցին, թե ինչու արձանագրություն չեն գրել, ՀԱԿ ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանը պատասխանեց. «Արձանագրությունը ոչինչ չէր փոխի: Անիմաստ էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ