Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվելու են ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Խորհրդարան են գնալու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ Մարդու իրավուքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ զեկույցը ներկայացնելու:

Նշենք, որ ՀՀ 2023թ.-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան զեկույցները նախ քննարկվելու են հանձնաժողովներում, հետո արդեն ԱԺ քառօրյա նիստերում՝ կրկին վարչապետի, նախարարների եւ մյուս պաշտոնյաների մասնակցությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ