Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների օրը լրագրողների հանդեպ բռնությունների եւ խոսքի ազատության սահմանափակման 5 դեպք է արձանագրվել: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Դրանցից մեկը ստացվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի թեժ գծի միջոցով: «Հետքից» ահազանգել էին, որ իրենց թղթակցին թույլ չեն տալիս մուտք գործել  թիվ 6/01 ընտրատարածք` ներկա գտնվելու ձայների հաշվման գործընթացին: Սակայն քիչ անց խնդիրը շտկվել է, քանի որ, ըստ օրենքի փոփոխված դրույթի, լրագրողները ձայների հաշվարկին հետեւելու իրավունք ունեն:

Ընտրության նախօրեին միջադեպ է գրանցվել Գյումրիում: «Գալա» հեռուստաընկերության նկարահանող խմբին թույլ չեն տվել ընտրատարածք մտնել եւ մերժել են տեղեկատվություն տալ: Իսկ մայիսի 6-ին, կրկին Գյումրիում բռնություն է գործադրվել «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի նկատմամբ:

Նույն օրը ջարդել են «Առավոտի» թղթակցի հեռախոսը: Սակայն քրեական գործ հարուցվել է միայն «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Էլինա Չիլինգարյանի նկատմամբ կատարված բռնության առիթով», - գրում  է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ