Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները վերջին օրերին կարծես խորը ընդհատակ են անցել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Նրանք, գրեթե առանց բացառության, խուսափում են շփվել լրագրողների հետ. «Բարգավաճ»-ում բավական լարված սպասողական վիճակ է:
Որոշ ԲՀԿ-ականների բջջայիններն ընդհանրապես անջատված են, ոմանք էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում: Ենթադրվում է, որ Ծառուկյանի թիմակիցները անցած Աժ ընտրությունների, ապագա կառավարության, Աժ նոր կազմի եւ կոալիցիայի վերաբերյալ որեւէ հայտարարություն անելու համար շեֆի «դաբրոն» չունեն եւ խուսափում են անհեթեթ իրավիճակներում հայտնվելուց: Անջատած է անգամ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանի բջջայինը: Երեկ տեղեկություն տարածվեց, թե Ծառուկյանը Գալստյանին զրկել է իր խոսնակի պարտականություններից: Այս տեղեկությունը, սակայն, այդպես էլ ճշտել չի հաջողվել` վերոնշյալ պատճառներով»,-գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ