Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը նվազել է 55 լումայով եւ կազմել 397 դրամ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Սակայն ուշագրավ է, որ արձանագրվել է գործարքների չափազանց մեծ ծավալ` ավելի քան 8,5 միլիոն դոլար: Կարելի է չկասկածել, որ այս ծավալի մեծագույն մասը, եթե ոչ` ամբողջը, Կենտրոնական բանկի իրականացրած արտարժութային ինտերվենցիան է: Արդյոք սա բավարա՞ր է դոլարի նկատմամբ աճող պահանջարկը լրացնելու համար, հայտնի կդառնա առաջիկա օրերին: Բայց այն, որ մեր ֆինանսական շուկայում տարօրինակ բաներ են կատարվում, կարծես թե ակնհայտ է: Եւ ակնհայտ է նաեւ, որ դա մեծապես պամանավորված է անցած ընտրությունների շրջանում մեծ փողերի շրջանառությամբ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ