Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, այս տարվա առաջին չորս ամիսներին ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Անցած տարվա հունվար-ապրիլի համեմատ աճը կազմել է ընդամենը 3.1 տոկոս:

Խնդիրն այն է, որ այս տարվա պետբյուջեով եկամուտները, անցած տարվա համեմատ, պետք է աճեն գոնե 11%-ով, որպեսզի բյուջեն կատարվի, բայց 4 ամսվա տվյալներով` աճը կազմել է 3.1%, այսինքն` ավելի քան 3 անգամ ցածր է եղել, քան պետք է լիներ: Ուշագրավ է, որ կարեւորագույն հարկատեսակի` Ավելացված արժեքի հարկի գծով այս 4 ամիսներին մուտքերը ավելի ցածր են եղել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: «Իսկ եթե եկամուտները վերածենք դոլարի, կստացվի, որ այս տարվա առաջին 4 ամիսներին բյուջեի մուտքերը նվազել են անցած տարվա համեմատ: Հայաստանի տնտեսական վիճակը, ինչպես երեւում է, ավելի վատ է, քան հնարավոր էր պատկերացնել»,- գրում է «Հայկական ժամանակը»:
 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ