Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոալիցիա կազմելու եւ 2013թ. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ ԱԺ նախագահի եւ փոխվարչապետի պաշտոնները: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ նախագահի պաշտոնը ցանկանում է ստանալ իր խնամի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ  Հովիկ Աբրահամյանի համար: Իսկ նախագահական ընտրություններից հետո արդեն ԲՀԿ-ն ակնկալում է ստանալ  նաեւ իր համար «անհասանելի» համարվող վարչապետի պաշտոնը` արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: Ըստ մեր տեղեկությունների, այս հարցերը քննարկվել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ: Ամենայն հավանականությամբ, գոնե Հ. Աբրահամյանի մասով բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ինչն էլ, մեր տեղեկություններով, եղել է վերջինիս` սեփական կուսակցության Գերագույն մարմնի նիստին չներկայանալու պատճառը: Իհարկե, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հ. Աբրահամյանը չէր մասնակցում ԳՄ նիստին, քանի որ անկողնային հիվանդ էր: Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, ապա ՀՀԿ-ում պնդում են, որ Ս. Սարգսյանը դա ոչ մի պարագայում ԲՀԿ-ին չի զիջի»,- գրում է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ