Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2012-ի առաջին 4 ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 57 հազար 320 մարդ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Տվյալը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ից մեկնել եւ չէր վերադարձել 47 հազար 610 մարդ: Այսինքն, մեկնող-չվերադարձոդների ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 20%-ով: Միայն ապրիլին մեկնած-չվերադարձածների թիվը կազմել է 29 հազար 222 հոգի: Ակնհայտ է, որ մայիսի տվյալներով` այդ ցուցանիշը էլ ավելի կաճի»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ