Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քաղաքական օրակարգում կառավարության անդամների նշանակման-ազատման մասին խոսակցություններն ընտրությունից հետո ամենաարդիականն են: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը:

«Վարչապետի պաշտոնի հնարավոր թեկնածուների քննարկումից բացի, այս օրերին քաղաքական միտքն զբաղված է նաեւ ապագա խորհրդարանի ղեկավարի հարցով: Շրջանառվող անունների մեջ մշտապես ամենահավանական թեկնածու է նշվում Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Թե որքանով է այն բավարարելու «դրանից բարձր պաշտոն» ցանկացող Աբրահամյանին, քննարկման այլ հարց է: Սակայն երեկ շրջանառության մեջ դրվեց Աժ նախագահի թեկնածուի մեկ այլ անուն: Թերթի տեղեկություններով, օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում հնարավոր է նշանակվի ՀՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած Վիգեն Սարգսյանը, որը ներկայումս զբաղեցնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ