Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Արդեն տեղեկացրել ենք, որ ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ 15-րդ հորիզոնականը զբաղեցնող` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. նա, փաստորեն, պատգամավոր  չի դառնա:

Մեզ հայտնի դարձավ, թե ինչու է Ծառուկյանը նաեւ Գալստյանին ստիպել ինքնաբացարկ հայտնել: Պարզվում է` Ծառուկյանի սեփական մամլո խոսնակը, ով, ի դեպ, վերջին շրջանում աչքի չէր ընկնում սեփական պարտականությունների կատարմամբ, երկու անգամ առանց շեֆին տեղեկացնելու գնացել է Բաղրամյան 26: Այդ մասին ԲՀԿ նախագահն իմացել է ու խիստ զայրացել:

Արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ն եւ նրա նախագահը, մեզ հասած լուրերի համաձայն, պատրաստվում են փոխարինող գտնել գաղտագողի Բաղրամյան 26 այցելած Գալստյանին: Ի դեպ, անկախ այդ հանգամանքից, Խաչիկ Գալստյանին ընդդիմադիր կուսակցության նախագահի մամուլի քարտուղարի դերում ոչ ոք չի պատկերացնում»,- գրում է «Երկիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ