Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցությունում այս օրերին քննարկվող թեման դարձել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը:

Բանն այն է, որ ՀՀԿ-ականները հույս ունեին, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կընտրվի, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ ձայներ հավաքել եւ պարտվեց: Իսկ քանի որ Դալլաքյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանը մտածում է նրան «շնորհել» գոնե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը, որը մինչեւ այժմ պատկանում էր ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերոջը՝ ԲՀԿ-ին:

«Փորձեցինք լուրը ճշտել Դալլաքյանից, սակայն վերջինս շատ վրդովված էր ու անտեղի գոռում էր, թե այլեւս իրեն չզանգենք: Զրուցեցինք ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

«Ոչ միայն պարոն Դալլաքյանի հետ կապված, այլեւ որեւէ նախարարական պորտֆելի հարց մենք դեռեւս չենք քննարկել, գործադիրի հետ կապված չեմ կարող ասել, թե երբ են լինելու քննարկումները»,-ասաց ՀՀԿ մամլո խոսնակը՝ հավելելով, որ այսօրվա նիստի ժամանակ կքննարկվի խորհրդարանականների հարցը»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ