Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրել էր, որ ԲՀԿ-ականներին կուսակցության առաջնորդը տարբեր ժամերի հրավիրել է կուսակցության գրասենյակ:

«Պարզվում է՝ ԱԺ պատգամավորների հետ Ծառուկյանը երկար է զրուցել՝ ըստ էության ոչինչ չասելով: Դեռ երեկ էինք գրել, որ Ծառուկյանը պատգամավորներին հորդորել է պինդ մնալ, «դուխները չգցել»՝ ասելով, թե իրենք ճիշտ են:

Իսկ ահա նախարարների հետ կայացած 15-րոպեանոց հանդիպման ժամանակ, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, նա, ճիշտ է, սկսել է կոնյակով լի բաժակով՝ շնորհակալությունից, որ ԲՀԿ-ի պատիվը բարձր են պահել, բայց շատ սառը ասել է, թե «մենք ուժեղ ենք, կես միլիոն ձայն ունենք»: Եnբ հետաքրքրվել են, թե ինչ կլինի ԲՀԿ-ականների հետ, Ծառուկյանն անվրդով ասել է, թե «ով կփախնի, Աստված իրա հետ»:

Իսկ կոալիցիա չկազմելու պատճառաբանությունն այսպիսին է եղել. «Եթե մենք պատասխանատվություն վերցնեինք, լրիվ պիտի մեզ տային: Բայց չուզեցին, իրանք ավելի խելացի են, թող աշխատեն»: Հանդիպումից հետո նախարարները շտապել են օդանավակայան՝ վարչապետին դիմավորելու»,- գրում է թերթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ