Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պարզվում է` ՀՀ Աժ նախագահը շարունակում է մնալ Սամվել Նիկոյանը: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է գալ` այցելելով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական կայք: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Այստեղ ԱԱԽ անդամների ցուցակը գլխավորում է Սամվել Նիկոյանը, որի անվան դիմաց գրված է` ՀՀ Ազգային ժողովի նախագահ: Ու սա այն դեպքում, երբ արդեն մեկ շաբաթ է` Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը: Շարունակում է ԱԱԽ անդամ մնալ նաև Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, թեև նրա գլխավորած քաղաքական ուժը վաղուց հրաժարվել է մաս կազմել իշխող կոալիցիային: Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ ՀՀ ԱԱԽ կայքում նմանատիպ սխալների ենք հանդիպում. «Ժողովուրդ»-ը ժամանակին առիթ ունեցել է հերթով անդրադառնալու այնտեղ տեղ գտած «սպրդումներին»: «Այս իրավիճակը, թերևս, բնական է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ում բարձիթողի վիճակ է գրեթե բոլոր գերատեսչություններում»,- նշում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ