Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը տվել է մամուլին հուզող հարցի պատասխանը. նա հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի Գ. Ծառուկյանը ցանկացել է հանդիպել Հիլարի Քլինթոնի հետ, բայց վերջինս մերժել է: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«- Ի սեր Աստծո, ես կարծում եմ, բոլորի համար հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի ցանկանալու դեպքում, նախեւառաջ այդ ցանկությունները օբյեկտիվ են, օպտիմալ եւ համապատասխանում են իր ծանրակշիռ դերին Հայաստանի քաղաքական դաշտում ու միջազգային իր համապատասխան ընդունելության շրջանակներում: Եւ երկրորդ` այդ ցանկությունները ադեկվատ են եւ իրականացվում են, կրկնում եմ, իրականացվում են, եթե այդպիսիք լինում են:

Այնպես որ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ո՞վ է, որ մերժի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին»,- գրում է «Իրավունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ