Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հայաստանյան այցի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում չի ունեցել։

«Մինչ Քլինթոնի այցը ԲՀԿ-ականները հայտարարում էին, թե պետքարտուղարը հանդիպելու է Ծառուկյանի հետ, իսկ այցի օրը, երբ մեր թղթակիցը ԲՀԿ նախագահի արդեն նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանին հարցրել էր՝ եղե՞լ է նման հանդիպում, թե՝ ոչ, նա պատասխանել էր. «Ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ՝ հերքել»՝ այդ կերպ փորձելով ինտրիգ մտցնել քաղաքական կյանքում։ Չի բացառվում, որ Ծառուկյանն իսկապես փորձել է նման հանդիպում ունենալ, ինչը, սակայն, չի ստացվել։ Իսկ այժմ ԲՀԿ-ում ներքին խմորումներ են տեղի ունենում։ Ծառուկյանն իր պարտականություններից զրկել է նաեւ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանին, որը նույնպես Խաչիկ Գալստյանի պես «ընդհատակ էր անցել» եւ հեռախոսազանգերին չէր պատասխանում։ ԲՀԿ խոսնակ է նշանակվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, իսկ Ծառուկյանի խոսնակի պարտականությունները ժամանակավոր կատարելու է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Իվետա Տոնոյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ