Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ թեպետ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստացել էր 10 օրվա մեջ բացահայտել, թե ինչ հանգամանքներում էր հրդեհվել Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը, սակայն մինչ օրս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել:

«Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի գրասենյակի տանիքն այրվել էր, եւ հրդեհը մարելու համար հրշեջների լցրած ջուրը վնասել էր հատկապես Սերժ Սարգսյանի աշխատասենյակը:

Թերթը փորձեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանից պարզել, թե ինչ փորձագիտական եզրակացություն է տվել ԱԻՆ-ը հրդեհված գրասենյակի վերաբերյալ:

«Դեռ ոչ մի նորություն չկա: Չեն խոստացել, որ տասը օրից պարզ կլինի, այլ ասել են, որ նման բաները նվազագույնը տասը օր են տեւում»,-շատ կոպիտ տոնով հայտարարեց նա: Հատուկ Գրիգորյանի համար նշենք, որ «նման բանից» շուրջ 25 օր է անցել»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ