Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Երկիրը» գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ նախարարներին, այդ թվում` քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանին: Վերջինս էլ խոստացել է աշխատել ավելի արդյունավետ եւ թափանցիկ:

«Մինչ Թադեւոսյանը կդրսեւորի «թափանցիկություն» իր աշխատանքում, «Երկիրը» նրա նշանակման մասին մի քանի ուշագրավ մանրամասներ պարզեց: Հայտնի է, որ մամուլը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մի քանի ՕԵԿ-ականի անուն էր շրջանառում:

ՕԵԿ-ի մեր աղբյուրները հայտնեցին, որ բոլոր այդ մարդիկ, իրոք, եղել են նախարարի պոտենցիալ թեկնածուներ, իսկ Սամվել Թադեւոսյանի բախտն է բերել, որովհետեւ, մեղմ ասած, նա այդ պաշտոնին հասել է աճուրդի միջոցով: Ըստ մեր աղբյուրների` նախարարի աթոռի համար հենց Թադեւոսյանն է համաձայնել վճարել այն գումարը, որը պահանջել է կուսակցության նախագահը. մյուս թեկնածուների գումարը մի քանի հարյուր հազարով չի բավականացրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ