Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Երկիր»-ի տեղեկություններով` ԱԺ սեպտեմբերի նստաշրջանին խստացվելու է լրագրողների հավատարմագրման կարգը:

«5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների մեծ մասն արդեն հասցրել է դժգոհել վերեւներում, թե լրագրողներն այնքան շատ են, որ ԱԺ-ում հանգիստ շնչել չի լինում: Պատգամավորները հատկապես դժգոհ են, որ խորհրդարանում կարող է հավատարմագրվել ցանկացած լրատվամիջոցի ցանկացած լրագրող` անկախ նրանից` այդ կայքը կամ թերթը քանի ընթերցող, ինչ մակարդակ ունի:

Մեր աղբյուրները պնդում են, որ ղեկավարությունը կիսում է այս մտահոգությունը: Եվ արդեն սեպտեմբերին հավատարմագրելիս հաշվի են առնվելու բոլոր «անհրաժեշտ պայմանները»,- գրում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ