Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Երկիրը» գրում է, որ մոտ մեկ շաբաթ առաջ` հունիսի 21-ին, բուժաշխատողները տոնում էին իրենց մասնագիտական օրը:

«Իսկ օրն, ինչպես պարզեցինք, բուժաշխատողները վերածել են իսկակական տոնի: Մեր տեղեկություններով` այդ օրը «Առողջապահության աշխատողների արհմիության»` ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպած համերգից հետո բուժաշխատողները գնացել են «Հարսնաքար» ու մի լավ քեֆ արել:

Այն նույն «Հարսնաքար»-ում, ուր հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկվեցին երեք ռազմական բժիշկներ, որոնցից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ասում են` առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քեֆից տեղյակ չի եղել եւ չի մասնակցել, իսկ երբ իմացել է` բարկացել է կազմակերպիչների վրա»:

Տպել
Ամենաշատ