Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀԿ-ն վերջին հրդեհից հետո որոշել է վերանորոգել իր գրասենյակը, ինչպես Քոչարյանը կասեր՝ «մասանդրա» կառուցել, չորրորդ հարկ ավելացնել:

«ՀՀԿ «մոզգովոյ ցենտրը» հիմա աշխատում է այդ նախագծի վրա, պատրաստ լինելուն պես ՀՀԿ-ն դիմելու է Տարոն Մարգարյանին` ստանալու շինթույլտվություն` ՀՀԿ հին շենքի վրա եւս մեկ հարկ ավելացնելու համար: Իբր, որ կից կառուցվող նոր մասնաշենքի հետ համահունչ լինի:

ՀՀԿ-ում «դեռ չգիտեն»՝ Տարոնը թույլտվություն կտա՞ իրենց, թե՞ ոչ: «Կուսակցությունն օրինապահ ձեւով դիմելու է թույլտվության համար, նոր սկսի, դրա համար են ձգձգվում վերանորոգման աշխատանքները»՝ ասացին: Ի դեպ, ՀՀԿ-ում հրդեհից անմիջապես հետո կարծում էին, որ մինչեւ սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններ  իրենք ավարտած կլինեն հին գրասենյակի վերանորոգումը:

Դատելով տեմպերից` ՀՀԿ-ն նախագահական ընտրություններն էլ կանցկացնի առանց «մասանդրայի», այրված տանիքով: Թեեւ ՀՀԿ-ականներն իրենց կարգախոսի հանգույն ասում են. «Երբեք չհավատաք»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ