Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, թե Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հետեւած մարդիկ արձանագրեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով սովորաբար անդրադառնում է նախորդ հանրահավաքից հետո տեղի ունեցած բոլոր կարեւոր պրոցեսներին, այս անգամ շրջանցեց մի շարք կարեւոր թեմաներ: «Մասնավորապես՝ չխոսեց նախագահական ընտրություններում իր առաջադրվելու կամ ՀԱԿ թեկնածու ունենալու մասին: Չխոսեց նաեւ «Հարսնաքարի» միջադեպի մասին: Եվ չխոսեց Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին:

Նկատենք, որ ՀԱԿ-ի ներսում այս հարցի շուրջ տարակարծություն կա. եթե Լեւոն Զուրաբյանը դրա հիմքում տեսնում է քաղաքական ենթատեքստ եւ ըստ էության պաշտպանում է Օսկանյանին, ապա Նիկոլ Փաշինյանն Օսկանյանին համարում է հանցագործ եւ նրան դատելու կողմնակից է: Փաստորեն, խոսելով ԲՀԿ-ի մասին, ՀԱԿ առաջնորդը խուսափեց ԲՀԿ ցուցակի երկրորդ դեմքի՝ Օսկանյանի մասին կարծիք հայտնելուց՝ թողնելով, որ իր կողմնակիցները շարունակեն բանավեճն այս թեմայով:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Օսկանյանի գործում կա մի նյուանս, որի մասին լռում է եւ մեղադրող կողմը, եւ մեղադրվողը. բանն այն է, որ Հանթսմանի կողմից փոխանցված մոտ 1,2 մլն դոլարի մի մասը փոխանցվել է ոչ թե «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեհամարին, այլ Օսկանյանի անձնական հաշվին: Թեեւ, ասում են, դա պատշաճ փաստաթղթավորված է եւ խնդիր չի կարող առաջացնել»,- գրում է «Հրապարակը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ