Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շրջանառվող լուրերի համաձայն, նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանն ու նրա երբեմնի դաշնակցական ընկեր Գուրգեն Շահինյանը նոր բիզնես ծրագրի վրա են աշխատում: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Բացի այն, որ Գագիկ Բաղդասարյանը տարիներ շարունակ գբաղվել է դիզվառելանյութի ներկրմամբ ու վաճառքով, հիմա էլ որոշել է իրեն բիզնեսի այլ ոլորտում դրսեւորել: Ասում են, նախկին ՕԵԿ-ականը մտադիր է այս անգամ էլ իր ուժերր փորձել ձկնաբուծության ոլորտում: Վերջինս մտադիր է հզոր ձկնաբուծարան կառուցել Արարատի մարզում, քանի որ այնտեղ նա լավ «ախպերներ» ու «պարտնյորներ» ունի: Թերթին հասած տեղեկությունների համաձայն, Բաղդասարյանը այս օրերին արդեն իսկ գբադված է հողատարածքներ ձեռք բերելու գործով, որից հետո նա կանցնի կոնկրետ քայլերի ու գործողությունների»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ