Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:

«Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշել էր 2012թ. 132 հազարական դրամ հատկացնել պետական համակարգի 120.000 աշխատողի. դրանից 80.000 դրամը շահառուն կարող է օգտագործել հանգստի, կրթության եւ մի քանի այլ նպատակներով: Ու քանի որ սկսվել է ամառային հանգստի շրջանը, շահառուները փորձում են ստանալ այդ գումարը: Սակայն նրանք լուրջ դժվարությունների են հանդիպում: Բան այն է, որ հաստատված ավանդույթի համաձայն, պետական համակարգի աշխատողները պետք է իրենց անմիջական ղեկավարին «վերաբերմունք ցույց տան», որպեսզի կարողանան ստանալ իրենց հասանելիք գումարը: Այդ խնդիրն առավել սուր է արտահայտված դպրոցներում: Մայրաքաղաքի մի քանի դպրոցների մի շարք ուսուցչուհիներ մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ իրենց տնօրենները մինչեւ «մաղարիչ» չեն ստանում, թույլ չեն տալիս օգտվել այդ ծրագրից: Այս խնդրի հետ կապված երեկ մեր թղթակիցը պարզաբանում է խնդրել կառավարությունից, որտեղից խոստացել են պատասխանել առաջիկա օրերին»,- գրում է «168 ժամը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ