Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղական իշխանիկներից որոշները, ինչպես նաեւ մեր սփյուոքահայերից շատերը այս օրերին կտրականապես հրաժարվել են ՀՀԿ օլիգարխներին պատկանող «դուքյաններում» որեւէ միջոցառում անցկացնելուց: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Մասնավորապես, ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակիցները, ովքեր այս օրերին իրենց հանգիստն են անցկացնում Սեւանում, կատեգորիկ հրաժարվել են ոտք դնել Ռուբեն Հայրապետյանին` Նեմեցին պատկանող «Հարսնաքար» հանգստյան համալիր` համարելով, որ այն դժոխք տանող մի ճանապարհ է, ոչ ավելին: Ի դեպ, այս ընթացքում «Հարսնաքարի» ծառայություններից հրաժարվել են օգտվել նաեւ սպորտի ոլորտը ներկայացնող որոշ գերատեսչություններ ու իրենց հարգող անհատներ, ովքեր սրանից մեկ ամիս առաջ նախատեսել էին հանգստանալ նույն Սեւանի «Հարսնաքարում»:

Իսկ տեղական իշխանիկներից ոմանք էլ իրենց «շեֆերի» աչքից հեռու ներքին որոշում են կայացրել` կիլոմետրերով հեռու մնալ եւ´ «Հարսնաքարից», եւ´ Հայրապետյանի լավագույն ընկեր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանայից»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ