Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Երկիրը» գրում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Դիարբեքիր տանող ճանապարհին Սուրայի քաղաքապետի տեղադրած` մի քանի լեզուներով, այդ թվում` հայերեն, «Բարի եկաք» ցուցանակի կապակցությամբ:

Սուրայի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը կտրուկ արձագանք է տվել ՆԳՆ նախաձեռնած հետաքննությունը` ընդգծելով, որ այդ քայլը հարված է հասցնում խաղաղությանը, ժողովրդավարությանը, բարեկամությանն ու ազատությունը:

Ի դեպ, մի քանի օր առաջ էլ Դեմիրբաշի դեմ Դիարբեքիրի նահանգային վարչակազմն է հետաքննություն սկսել քաղաքապետի կողմից հայոց լեզվի եռամսյա դասընթացների կազմակերպման կապակցությամբ:

Դեմիրբաշի այլ նախաձեռնություններից է հայերենով եւ թուրքերենով Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի հրատարակումը, Դիարբեքիրի վերաբերյալ զբոսաշրջային ուղեցույցը հայերենով թարգմանելը:

Տպել
Ամենաշատ