Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ի նախընտրական վերջին հանրահավաք-համերգի ժամանակ` մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում պայթած վաչիկների գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Առաջին երկու ամիսը լրացավ երեկ: Ժամկետը երկարաձգելու մասին մեր թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Ոստիկանությունն այս ողջ ընթացքում, փաստորեն, չի կարողացել պարզել` կատարվածի առնչությամբ քրգործ հարուցելու հիմքեր կա՞ն, թե` ոչ: Հիշեցնենք, որ անհայտ գազով լիցքավորված փուչիկները պայթել էին հանրահավաքին մասնակցող ուսանողների ձեռքերի մեջ: Շուրջ 150 երիտասարդ ստացել էր բազմաթիվ այրվածքներ` հիմնականում ձեռքերի ու դեմքի շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր թղթակցին երեկ ասել են, որ փուչիկների պայթյունից տուժած վերջին հիվանդը բուժհաստատությունից դուրս է գրվել նախորդ երկուշաբթի»,- գրում է «Հայկական ժամանակը»:
 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ