Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Այդ օրինագծի ընդունումը զարմանալի էր, քանի որ այս տարի ակնհայտորեն բավական ձնառատ ձմեռ ունեինք» անդրադառնալով հունիսի 22-ին Աժ-ի կողմից ընդունված՝ Սեւանա լճից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին ընդունված օրենքին, «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը:

««Կառավարության բացատրությունն այն էր, թե ապրիլ-մայիս ամիսները եղել են չորային, եւ այնպիսի կլիմայական պայմաններ են ստեղծվել, որ, չնայած ձնառատ ձմեռվան, ջրամբարները դատարկ են, գետերի հոսքը խիստ կրճատվել է, եւ ստեղծված իրավիճակում միակ հնարավորությունը Սեւանն է: Նշում են, թե այնպես ստացվեց, որ ձյունը հալչելուց լցվեց ոչ թե ջրամբարներ կամ գետեր, այլ կլիմայական պայմանների պատճառով ներծծվեց հողի մեջ: Եթե անգամ դա այդպես է, ապա պետք է նկատել, որ ջուրը երբեք ոչ մի տեղ չի կորչում: Դա նաեւ նշանակում է, որ հողը պետք է լիներ ավելի խոնավ, գրունտային ջրերը՝ ավելի հարուստ, ինչն, ի վերջո, ինչ-որ ձեւով պետք Է արտացոլվեր նաեւ ջրի վերգետնյա հոսքում:

Այսինքն՝ այստեղ ինչ-որ առեղծված կա: Միգուցե գիտությունը պետք Է դիտարկի այդ խնդիրը՝ փորձելով պարզել այդ առեղծվածը»,- նշել Է նա՝ տարակուսանք հայտնելով նաեւ կառավարության ներկայացրած այն հիմնավորման առնչությամբ, թե այս տարին սակավաջուր Է լինելու: «Բնությունը, կարծես, հակասեց: Հայաստանում երբեւէ չի եղել, այնպես, որ հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին այսքան անձրեւաշատ եղանակներ լինեն»,- ասել է Կ. Դանիելյանը` ավելացնելով, որ Սեւանա լճից կարելի Է բաց թողնել՝ 170, ծայրահեղ դեպքում՝ 200 մլն խմ ջուր» ,- գրում է «168 ժամը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ