Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՀՅԴ ԳՄ-ն առաջնորդվում է Գերագույն ժողովի որոշումներով: ժողովում նման որեւէ քննարկում եւ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ ԳՄ-ն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հարցով որեւէ քայլ չի ձեռնարկել»,- երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել Է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով նախագահական ընտրություններում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարելու վերաբերյալ հարցին: 

«Իսկ հնարավո՞ր է` ընտրություններից առաջ ՀՅԴ-ն եւս մեկ արտահերթ Գերագույն ժողով հրավիրի եւ քննարկի Ռ. Քոչարյանին սատարելու հարցը: «Եկեք գուշակություններով չզբաղվենք: Ես պարզ ասացի, որ ԳՄ-ն առաջնորդվում է մեր ժողովի որոշումներով: Ժողովում ոչ միայն նման որոշում, այլ քննարկում տեղի չի ունեցել: Այսինքն՝ նման հարց առհասարակ մեր օրակարգում չկա»,- եզրափակել է նա»,- գրում է «168 ժամը»։  

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ