Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Արթիկում արդեն թեժ զարգացումներ են սկսվել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Թեեւ քաղաքապետի թեկնածուների պաշտոնական առաջադրումը չի սկսվել, սակայն լուրեր կան այն մասին, որ այստեղ թեկնածուների ու քաղաքական  կուսակցությունների ակտիվության պակաս չի զգացվելու: Ու չնայած այն բանին, որ Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի պատգամավոր եղրայր Մխիթար Վարագյանը ջանք ու եռանդ չի խնայում եղբորը նորից քաղաքապետ դարձնելու համար, այդուհանդերձ խոսք է գնում, որ այս անգամ դժվար թե գործող քաղաքապետը վերընտրվի, քանի որ արթիկցիները այնքան էլ հիացած չեն նրա աշխատանքով:
Նշենք նաեւ, որ Արթիկում կայանալիք ՏԻՄ ընտրություններում հնարավոր է իրենց ուժերը փորձեն ընկեր դաշնակներն ու ՕԵԿ-ականները, որոնց թիմակիցների թիվը այս քաղաքում ընդհանուր առմամբ քիչ չէ: Իսկ թե այս անգամ ում համար «դաբրո» կիջեցվի վերեւներից եւ թե արդյո՞ք դատախազական շրջանակներն էլ իրենց հերթին կսատարեն Վարագյան եղբայրներին, թե ոչ, առայժմ այս հարցն անորոշ է, քանի որ պատգամավոր Մխիթար Վարագյանը նախորդ ժամանակների համեմատ այս պահին իշխանական որոշ ազդեցիկ դեմքերի հետ տարաձայնություններ ունի:
Հավելենք նաեւ, որ ՀՀ-ում հաստատված Վարագյան եղբայրներին իր ֆինանսական լծակներով ու այստեղի ունեցած ռեսուրսներով օգնության է հասնելու վերջիններիս ավագ եղբայրը, որն իրականում լավ կապեր ունի եւ ՀՀ-ում, եւ  նրա սահմաններից դուրս»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Տպել
Ամենաշատ