Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոտ երկու ամիս առաջ ազատ է արձակվել Երեւանի «Ուրարտու» ռեստորանային համալիրի սեփականատեր Աշոտ Երիցյանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Շրջանառվող լուրերի համաձայն` դա արժեցել է 70.000 դոլար, իսկ դրանում գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանը Ա. Երիցյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանքը, քանի որ նա կասկածվում էր անձի առեւանգման մեջ, ում խաբեությամբ առեւանգել էր «Մասկարադ» կարաոկե-ակումբից, գցել մեքենայի բեռնախցիկը, տարել անհայտ ուղղությամբ, ապա ծեծի ենթարկել»,- գրում է «Ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ