Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը մինչ օրս ստել է`ասելով, թե ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում:  Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Երեկ «Հժ» թղթակիցը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրել է` ճիշտ է արդյոք, որ անձնագրերը տպվում են Ջրվեժի տպարանում:
Ամենազավեշտալին այն է, որ ոստիկանությունում, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից բացի, որեւէ մեկը այս հարցի պատասխանը չի իմացել, քանի որ լրագրողների հետ հանդիպմանը ներկա ոստիկանության տարբեր կառույցների ղեկավարները, լսելով մեր թղթակցի այս հարցը, սկսել են ծիծաղել` ընդունելով դա որպես կատակ: Չի ծիծաղել միայն Օսիկյանը: Նա ասել է. «Նախորդ տարի ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, այո, ֆրանսիական ընկերությունն էր կատարում... մայիս ամսվա ընթացքում նոր մրցույթով, լրացուցիչ մրցույթով հայկական կազմակերպություն է հաղթել, ինչի արդյունքում, այո, այն նույնպես այսօրվանից սկսած սպասարկելու է նաեւ հայկական կազմակերպությունը»: Անշուշտ, սա կարող է «նպաստավոր» ազդեցություն ունենալ առաջիկա ընտրություններում` ընտրողների «անհրաժեշտ» թիվ ցույց տալու համար»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ