Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ հուլիսի 26-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Լոնդոն` այլ հրավիրված նախագահների հետ մասնակցելու օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Որից հետո կմեկնի կարճատեւ հանգստի՝ սկզբում Եվրոպա, ապա կվերադառնա Հայաստան` Սեւանում հանգիստը շարունակելու:

«Նախագահական այս տուրնեի քաղաքական-այլընտրանքային հմայքը, սակայն, այն է, որ եթե առաջ Գագիկ Ծառուկյանը «Զվարթնոցում» ճանապարհում-դիմավորում էր նրան, ապա հիմա նրա հետ թռչելու է նախագահական ինքնաթիռով դեպ Լոնդոն՝ որպես ՀԱՕԿ նախագահ մասնակցելու օլիմպիական խաղերին:

Ի դեպ, այս օրերին Հայաստանի օլիմպիական թիմին Լոնդոն հանդիսավոր ճանապարհելու արարողություն տեղի չունեցավ, որովհետեւ մեր օլիմպիականները եվրոպական երկրներում ուսումնամարզական պարապմունքներ են անցկացնում եւ այնտեղից են մեկնելու օլիմպիական մայրաքաղաք»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ