Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Վարդան Ղուկասյանին քաղաքական «հայրերը» խորհուրդ են տվել. «Առժամանակ սսկվի, գնացել ես էն մարդու մոտ, բան եք խոսել: Համբերի՝ տեսնենք ինչ է լինում»: Խոսքը նախագահական այցի եւ Սերժ Սարգսյանի հետ զրույցի մասին է:

Վարդան Ղուկասյանը հույսը չի կորցնում, որ իրեն թույլ կտան առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու: Քննարկման փուլում է Սամվել Բալասանյանի ընտրատարածքից Վարդանիկի՝ պատգամավոր առաջադրվելու տարբերակը եւս: Հիշեցնենք, որ նախնական պայմանավորվածությամբ այնտեղից պատգամավոր պետք է առաջադրվի մայիսի 6-ի ընտրություններում Մարտուն Գրիգորյանից պարտություն կրած Արման Սահակյանը:

Պատգամավոր դառնալու հեռանկարն առանձնապես չի ոգեւորել Վարդանիկին. մտերիմների շրջանում ասել է. «Ես ցուցակում էի, ետե իրենք գուզեին, օր ես պատգամավոր դառնայի, թող շնորհքով ըսեին, օր` դուրս արի քաղաքապետի պաշտոնից, արի խորհրդարան, հըմի ինչի՞ կըսեն էդ մասին»: «Հըմի» էլ «չեն ըսի»: Պարզապես սա Հովիկ Աբրահամյանի պլան «բ»-ն է, որպեսզի Վարդանիկին վերահսկողության տակ պահեն, եւ վերջինս անկառավարելի քայլեր չանի:

Շատերը պնդում են, որ Վարդանիկի հետեւում այլ «կոնկուրենտ ֆիրմաներ» են իրենց ձեռքերը տաքացնում, որպեսզի ոչ միայն իրավիճակը  Գյումրիում դառնա անկառավարելի, այլեւ Արման Սահակյանը չդառնա պատգամավոր: Խնդրո առնչությամբ արձակուրդում գտնվող Սերժ Սարգսյանը դեռ բան չի ասել՝ բոլորը սպասում են, որ գա ու իր «տղամարդկային խոսքն ասի»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ