Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանյան ընդդիմադիր մի շարք ուժերի, համենայնդեպս դրանց ղեկավար կազմերի մոտ բավական լուրջ ստվերային եռուզեռ է տիրում: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը:

«Խոսքը, մասնավորապես, ՀԱԿ-ի, «Ժառանգության», վերջինիս «կիսակցորդ» «Ազատ դեմոկրատների» մասին է, մասամբ էլ որոշ դաշնակցականների ու բարգավաճների: Միմյանց մեջ ընթացող բանակցություն-քննարկումների արդյունքում այս ուժերը փորձ են կատարում գոնե նախնական պատկերացում կազմել, թե ինչ մարտավարությամբ են մոտեալու նախ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրա հիման վրա էլ` նախագահական ընտրություններին: Աղբյուրների պնդմամբ` ռազմավարական առումով հիմնական շեշտադրումը կատարվելու է այն բանի վրա, թե ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն ինչ ձեռքբերումներ կունենա եւ ինչքանով կցանկանա դրանք «ի նպաստ դնել» ընդհանուր հեղափոխական գործին: Նույն աղբյուրները ասում են նաեւ, որ այս հանդիպումների հիմնական ոգեշնչողներ են հանդիսանում Հայաստանում Բրիտանիայի ներկայացուցիչները, որոնք էլ խոստանում են այդ արդյունքների հիման վրա արդեն «հուշել» միասնական թեկնածուի անունը»,- գրում է «Իրավունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամենաշատ