Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ հուլիսի 24-ին արտառոց դեպք է գրանցվել «Զվարթնոց» օդանավակայանում. մի աղջիկ «թմրեցնող կոնֆետներ» է բերել Հայաստան:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հուլիսի 23-ին Հռիփսիմեն իր ամուսնու՝ Արտակի ցուցումով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ այնտեղից ամուսնու ընկեր Ասատուրից թմրանյութ բերելու համար: Թռիչքն ու վայրէջքը բարեհաջող են անցել, միայն թե չի հաջողվել թմրանյութը նպատակին հասցնել:

Թեեւ Հռիփսիմեն թմրանյութը բավականին խնամքով փաթեթավորել է կոնֆետի թղթերի մեջ, որպեսզի այն մատուցի որպես ռուսական շոկոլադ, սակայն միայն մաքսային հսկողություն իրականացնողներն են խաբվել:

Օդանավակայանում հայտնաբերվել է, որ կոնֆետներն ամենեւին էլ «Միշկա» կամ «Ալյոնուշկա» չեն: Զույգն այժմ գտնվում է իրավապահների հսկողության տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ