Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Պարզվում է՝ մեր օրերում արդիական է դառնում Երեւանում  վարչական շրջանների ղեկավարների արձաններ կանգնեցնելը: 

Ահա այսպիսի մի արձան է շուտով վեր խոյանալու Նոր Նորք վարչական շրջանում: Մեզ լուրեր էին հասել, թե ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝  նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանն են կանգնեցնելու այստեղ: Մեզ հասած լուրերով, այդ գործը նախաձեռնել են նրա ընկերները:

Անհավանական թվացող այս լուրերից տեղյակ չէին քաղաքապետարանում: Լրատվության վարչության պատասխանատու Արթուր Գեւորգյանը նախ հարցը գրավոր պահանջեց, ապա բանավոր ասաց, թե տեղյակ չեն, անգամ  ընդլայնված նիստում նման հարց չի քննարկվել:

Սակայն պարզվում է՝ այս պատմությունը երկամյա կյանք ունի՝ թաղապետի մահվան ժամանակից ի վեր, եւ աշխատանքներ են տարվում արձանի պատրաստման ուղղությամբ: Այս մասին մեզ հայտնեց հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա՝ այն երկու տարի առաջ նախաձեռնել  է Նոր Նորքի թաղապետարանը եւ դիմել քաղաքապետարան: Այժմ էլ արձանի կառուցման աշխատանքներն են ընթանում, եւ հնարավոր է, որ մինչեւ Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ը, հասցնեն տեղադրել»:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ