Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հրաժեշտ կտա ոչ միայն իր պաշտոնին, այլեւ այդ հանձնաժողովին: 2013թ. ապրիլին կլրանա հանձնաժողովի գործունեության ժամկետը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ամալյանը տեղեկացրեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ նույն մարդը չի կարող 2 անգամից ավելի անընդմեջ առաջադրվել հանձնաժողովի կազմում, ուստի ինքը չի առաջադրվելու: «Որեւէ արտառոց բան չկա, արզապես օրենքի պահանջն է դա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գրիգոր Ամալյանն այն տխրահռչակ չինովնիկն է, որի անմիջական մասնակցությամբ Հայաստանում փակվեց միակ անկախ հեռուստաալիքը՝ «Ա1+»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ