Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն առաջիկայում կուսակցություն է հիմնելու։ Այդ մասին գրում է «Ժողովուրդ»-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

«Այս օրերին քննարկվում է անվանումը։ Չի բացառվում, որ կուսակցության հիմնադիր անդամ դառնա «Ազատ դեմոկրատներից օրերս դուրս եկած, նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը։ Նշենք, որ Սաթիկ Սեյրանյանը ժամանակին մասնակցել է «Ազատ դեմոկրատների համաժողովներին, նույնիսկ հայտարարել, որ գաղափարապես համաձայն է այդ կուսակցության ծրագրին։ Փորձեցինք այս ամենի հետ կապված մեկնաբանություն խնդրել Ա. Զուրաբյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Իսկ Ա. Սեյրանյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։ Հիշեցնենք, որ Ս. Սեյրանյանը պատգամավորի թեկնածու էր առաջադրվել Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր ընտրվեց Արտակ Սարգսյանը՝ՍԱՍ–ի Արտակը»,– գրում է «Ժողովուրդ»-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ