Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ ուշ երեկոյան Երեւան ժամանեցին Հայաստանի Օլիմպիական պատվիրակության անդամները:  Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճեցին մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալ:

Պատվիրակության ղեկավար, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն, Երեւան չվերադարձավ: Սա բավական զարմանալի է, քանի որ նախկինում քիչ թե շատ կարեւոր մրցաշարերից ՀՀ վերադարձող մարզիկներին, որոնք մեդալ էին նվաճել, դիմավորում կամ ուղեկցում էր հենց ՀԱՕԿ նախագահը ու անձամբ էր նրանց դափնեպսակով մեծարում: Այս անգամ այդ արարողությունը Ծառուկյանի փոխարեն կատարեց ՀՀ սպորտի ու երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որն, ի դեպ, ամենաբարձր պետական պաշտոնյան էր դիմավորողների մեջ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ