Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեկ Հրանուշ Հակոբյանի հետ Հանքավանի «Հասմիկ» եւ Ծաղկաձորի սպորտբազա այցելած մեր թղթակիցը ցնցված էր այն կոնտրաստից, որին ականատես էր եղել այդ երկու վայրերում: Առաջինում սիրիահայ երեխաներն էին՝ պատերազմից մազապուրծ, հայրենիք վերադարձած: Երկրորդում՝ հայտնի «բազեները»՝ իշխանության կողմից փայփայված, մշտապես էլիտար ճամբարներում, էլիտար ու բովանդակալից կայֆերի մեջ:

Թվում է՝ պետությունը պետք է առաջին հերթին հոգ տաներ մեր սփյուռքահայ մանուկների համար, որոնցից շատերն առաջին անգամ են Հայաստանում, եւ սա մի լավ առիթ է, որ հայրենիքն այնքան լավ տպավորություն թողնի ու այնքան հյուրընկալ լինի նրանց աչքում, որ ուզենան ապրել կամ գոնե պարբերաբար վերադառնալ այստեղ:

Սակայն մեր պետության առանձնահատուկ հոգածության առարկան ոչ թե նրանք են, այլ էլիտար «թռչունները», որոնք շատ կարեւոր ծառայություններ են մատուցում ընտրությունների ժամանակ, ապահովում են իշխանական կուսակցությունների երիտթեւերի կենսագործունեությունն ու կուսակցական չինովնիկների սերնդափոխությունը: Սրանք պետք է հատուկ պայմաններում ապրեն, առնվազն՝ թանկարժեք հանգստյան տներում, բարձրակարգ սննդով, լողավազանով-բանով:

Իսկ Սփյուռքից ժամանած երեխաները՝ ոչինչ, կտեղավորվեն սովետից հետո գրեթե չվերանորոգված ճամբարներում, որտեղ մահճակալները երկաթից են ու ճռճռում են, սնունդն էլ մի բան չէ, իսկ հիգիենայի ու հատուկ պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է:

Իրականում սա վերաբերմունք է Սփյուռքի նկատմամբ առհասարակ, որին մեր պետությունը որպես կթու կով է դիտում եւ հիշում է, երբ համահայկական մուրացկանության ժամանակն է գալիս: Եվ «Արի տունն» էլ ընդամենը ակցիա է՝ տիկին Հրանուշի կողմից մտածված եւ նրա զբաղվածությունն ապահովող»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ