Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի խումբ պատմաբանների, արվեստագետների, գրողների, բանասերների մտահոգել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ռուսերեն գրված ատենախոսությունը եւ առհասարակ նրա գործունեությունը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:

«Երեկ նրանք հավաքվել էին «Կենաց ծառ» մշակութային կենտրոնում: Նպատակն էր քննարկել Դեմոյանի ատենախոսության մեջ տեղ գտած սխալները: Հավաաքին, որպես բանախոս, հրավիրված էր գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը:  Հենց նա էլ ներկայացրել է լեզվական եւ գաղափարական խեղաթյուրումները: Քննարկումն ուղեկցվել է ներկաների ելույթներով, կարծիքների  փոխանակման ու առաջարկությունների արդյունքում որոշում է կայացվել բաց նամակ հղել ԳԱ ակադեմիայի ղեկավարությանը եւ պահանջել ցինիզմի, ինչպես նաեւ ատենախոսության մեջ տեղ գտած լուրջ խեղաթյուրումների, խայտառակ ուղղորդումների համար հեռացնել Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենի պաշտոնից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ