Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահից հետո Միաբանական ընդհանուր ժողովը պատրիարքի փողանորդ ընտրեց արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանին, որի նախագահությամբ վերջերս տեղի ունեցած նիստում որոշվեց Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությունների օրը հայտարարել 2013թ. հունվարի 23-25-ն ժամանակահատվածը։ Այդ մասին գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

««Հայոց աշխարհը» տեղեկացավ, որ 2013-ին տեղի ունենալիք ընտրություններին մասնակից պատրիարքի թեկնածուներն են Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Տ. Վիգեն արք. Այքազյանը, Նուրհան արք. Մանուկյանը, Տ. Խաժակ արք. Պարսամյանը, Տ. Բաբկեն ծայրագույն վարդապետ Անուշյանը»,- գրում է «Հայոց աշխարհը»։

Տպել
Ամենաշատ