Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ ինքնիշխանությունը» տեղեկացնում է, որ Շուշիում շաբաթ օրը կայացել է երկու երիտասարդ զինծառայողների հուղարկավորության արարողությունը: Տղաների կյանքը խլել է հակառակորդի «սնայպերը»: Նրանցից մեկը վիրավորվել է, իսկ մյուսը, տեսնելով, որ ընկերոջ կյանքին վտանգ է սպառնում, նետվել է առաջ՝ վերջինիս փրկելու: Սակայն նորից կրակոցներ են հնչել, եւ երկուսն էլ սպանվել են:

Այս մասին, սակայն, չի հիշատակում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, որում ասվում է, թե Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հետակետների ուղղությամբ արձակվել է 444-ից ավելի փամփուշտ:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ