Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի  հայտնի հայտարարությունից հետո, հայ օլիգարխներից մի քանիսը զանգահարել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ու ասել, թե ինչո՞ւ են  ԲՀԿ-ում Վիկտորի հայտարարությունը վերցրել իրենց վրա, երբ որեւէ անուն չի հնչել՝ գրում է «Իրատես de facto»-ն: Ըստ թերթի՝ զանգող օլիգարխներից մեկն էլ ավելի հեռուն է գնացել ու ասել .«Այ, Գագո, ես էլ եմ հաստավիզ, հիմա ի՞նչ, հայտարարությունը վերցնեմ իմ վրա՞»:

Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակի իր թեկնածուին ԲՀԿ-ն նախապես պետք է ներկայացնի (ներկայացրել է) նախագահական: Սերժ Սարգսյանն ասել է՝ պետք է տեսնեմ ցուցակը, միասին որոշենք՝ ով է նշանակվելու, հենց էնպես չպետք է թողնել այս հարցը:

Մեր կողմից հավելենք, որ քանի որ այդ թեկնածուն Սամվել Բալասանյանն է, նշանակում է, որ հենց նա է հավանության արժանացել նախագահականի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ