Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը տեղեկացնում է, որ գերմանացի դոկտոր Թեսա Հոֆմանը եւ Ցեղասպանությունների դեմ եւ ժողովուրդների հաշտեցման համար խումբը Սպառնալիքների ենթարկված մարդկանց պաշտպանության միության հետ համատեղ կոչ են անում մասնակցել բողոքի երրորդ խաղաղ ցույցին` դատապարտելու թուրք գրող, մարդու իրավունքների պաշտպան, 2001-ից Գերմանիայի քաղաքացի Դողան Աքհանլըին կամայական եւ անօրինական կալանքի ենթարկումը: Ցույցը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Բեռլինում, գերմանական խորհրդարանի մուտքի մոտ:

«Ազատություն եւ արդարություն Դողան Աքհանլըին» անվանված բողոքի ակցիաներ տեղի կունենան դեկտեմբերի 6-ին Քյոլնում, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին նախատեսված դատավարության նիստից առաջ Ստամբուլում:

Թերթը նշում է, որ թուրք հայտնի գրող Աքհանլըն, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ այն կոչել հենց ցեղասպանություն, ձերբակալվել է 2010 թ. օգոստոսի 10-ին Ստամբուլի օդանավակայանում, երբ այցելում էր մահամերձ հորը:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ