Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««Կիլիկիա» գարեջուրն արտադրող «Երեւանի գարեջուր» ՓԲԸ գործարանը ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայության կողմից տուգանվել է 653,6 միլիոն դրամով (1,5 միլիոն դրամ): ՀՀ ֆինանսների նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել, ըստ որի` «Սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել են բյուջեի հանդեպ 731 միլիոն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկնում է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ին»:
Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս տուգանքներն իրականում նպատակ ունեն սնանկացնել  «Կիլիկիայի» սեփականատերերին եւ նրանց ձեռքից խլել գործարանը: «Կիլիկիայի» հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն ուներ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նա էլ իր հերթին է պաշտոնավարման ընթացքում  «Կիլիկիային» տիրանալու փորձեր արել, բայց դա չէր հաջողվել: Տեղեկացնենք, որ գործարանը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Բաղդասարյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ