Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Աշխատող մայրերի հաշվին չաշխատող մայրերին լավություն անելու կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել աշխատող մայրերի շրջանում։ Մեր զրուցակից մայրերը կարծում են, որ եթե կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագիծն ընդունվի, ապա ծնելիության աճին սպառնալիք կլինի։

Նշենք, որ կառավարությունը նախաձեռնել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարել, համաձայն որի՝ աշխատող մայրերի դեկրետային գումարի չափը եկող տարվա հունվարի 1-ից կախված կլինի ոչ միայն նրանց աշխատավարձից, այլ նաեւ աշխատանքային ստաժից։ Դրանով կառավարությունը նպատակ ունի վճարել նաեւ չաշխատող մայրերին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ