News
Newsfeed
News
Tuesday
April 23
Show news feed

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Անատոլի Չուբայսին կայուն զարգացման նպատակներին հասնելու համար միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Չուբայսը միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հարցերով Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցիչ էր 2020թ․ դեկտեմբերի 4-ից։ Այս պաշտոնում, ինչպես ավելի վաղ ասել է  Պեսկովը, նա պետական ​​ծառայող չէր եւ ներառված չէր Կրեմլի վարչակազմի աշխատակազմում։

!
This text available in   Русский
Print
Read more:
All
Photos