16 տարի առաջ կորած բավարական կատուն` «Պոլդի» մականունով, գտնվել է եւ վերադարձվել տիրոջը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով անտուն կենդանիների կացարանի աշխատակցուհի Էվելին Կոզենբախին, ում մոտ, որ հիմա գտնվում է կատուն, սա բացառիկ դեպք է:

Պոլդիի «ինքնությունը» հաստատվել է նրա ականջի մոտ արված դաջվածքի օգնությամբ:

Ենթադրվում է, որ կատուն վերջին 16 տարին անցկացրել է անտառներում: Նման դեպքեր շատ հազվադեպ են տեղի ունենում եւ այն, որ կենդանին կարողացել է կենդանի մնալ, շատ զարմանալի է:

Պոլդիի տիրոջ անունը, ով պետք է կատվին վերցնի ապրիլի 5-ին, չի հաղորդվում: