Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ալեն Դելոնը, չնայած առողջության հետ կապված խնդիրներին, ապրիլի 7-ին պատրաստվում է մեկնել Մոսկվա` Armenia Music Awards –ի մրցանակաբաշխությանը մասնակցելու համնր: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Armenia Production» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Սարյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ապրիլի 4 –ին Դելոնը հոսպիտալացվել էր եւ ենթարկվել սրտի վիրահատության:
76-ամյա դերասանի հոսպիտալացման պատճառը սրտի առիթմիան էր: Իր կարիերայի ընթացքում Դելոնը նկարահանվել է ավելի քան
100 ֆիլմում: Ներկայումս նա հազվադեպ է նկարահանվում, սակայն մասնակցում է ֆիլմերի նկարահանումներին` որպես սցենարիստ եւ դերասան:




























